Ձերբակալվել են Վարդան Ղուկասյանի փեսան և Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը

Զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել են:

Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածներն են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը։

Վերջիններս բերման են ենթարկվել հենց աշխատավայրից և ձերբակալվել են հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի պարտականություններն ի պաշտոնե կատարում էր առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը։

Նշենք, որ Ավետիս Առաքելյանը Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է, նա Հայաստանի Կոմունիստական կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ համարն էր զբաղեցնում։

Դիտեք նաև՝

***

Leave a Comment