Փաշինյանն ու Մերցը դեկտեմբերի 9-ին բանակցություններ կանցկացնեն Բեռլինում

Քաղաքականություն

05.12.2025 | 17:52

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 9-ին Բեռլինում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցչի տեղակալ Սեբաստիան Հիլլեն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Երեքշաբթի մոտավորապես ժամը 16:00-ին Գերմանիայի կանցլերը զինվորական պատիվներով կդիմավորի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Դաշնային կանցլերի գերատեսչությունում։ Հետագա բանակցությունները կկենտրոնանան երկկողմ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային հարցերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա»,- ասել է Հիլլեն։

Բանակցությունների արդյունքում նա նշել է, որ նախատեսվում է առաջնորդների համատեղ մամուլի ասուլիս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment