ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատակիցները Երևանում կանխել են Հաղթանակի կամրջից նետվելու եղանակով քաղաքացու ինքնասպանության փորձը, հայտնել է ՆԳՆ ՓԾ-ն։
Ըստ հրապարակման՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10։47-ին, ահազանգ է ստացվել, և այնտեղ են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը:
Քաղաքացին տեղափոխվել է անվտանգ տարածք և հանձնվել ոստիկանության ու շտապօգնության աշխատակիցների հսկողությանը։
