ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիoղլուն ԵԱՀԿ գործունեության հարցերն են քննարկել։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանը։ Տարածաշրջանային փոխկապակցվածության ողջ ներուժի իրացման հարցում նախարար Միրզոյանն ընդգծել է «ԹՐԻՓ ուղու» կյանքի կոչմամբ և բաց սահմաններով ավելի լայն ապաշրջափակման ապահովման կարևորությունը։