Մայր Աթոռը խստորեն դատապարտել է դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը: Էջմիածինը եկեղեցահալած քաղաքականության դրսևորումն է անվանել բարձրաստիճան հոգևորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մյուս եկեղեցականների ապօրինի հետապնդումները: