ԱՆ․ Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են

ԱՆ․ Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են

5 դեկտեմբերի 2025 – 17:26 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանում սուր շնչառական վարակներն անցել են ակտիվ շրջան՝ ըստ առողջապահության նախարարության։

Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են՝ շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի (H3N2) վիրուսը, հայտնում է առողջապահության նախարարությունը։

«Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ կրկին հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա։

Գրիպի դեմ պատվաստումը նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը, կանխարգելում է հիվանդության բարդությունները:

Միաժամանակ.

Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը

Հնարավորինս շա՛տ հեղուկներ օգտագործեք

Հաճախակի՛ օդափոխեք փակ տարածքները

Պահպանե՛ք հազի ու փռշտալու կանոնները

Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ

Անհարկի մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ

Հագնվե՛ք եղանակին համահունչ

Հետևե՛ք անձնական հիգիենային»,-նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Leave a Comment