Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են․ ԱՆ-ն հայտնել է՝ ինչպես նվազեցնել հիվանդանալու հավանականությունը

Հայաստանում սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են, հայտնել է Առողջապահության նախարարությունը։

Ըստ հրապարակման՝ շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի (H3N2) վիրուսը:

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ-ն կոչ է արել պատվաստվել սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա։

Գրիպի դեմ պատվաստումը նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը, կանխարգելում է հիվանդության բարդությունները, հավաստիացրել է նախարարությունը։

Գերատեսչությունը հիվանդներին հորդորել է մնալ տանը, շատ հեղուկներ օգտագործել, օդափոխել փակ տարածքները։ Բացի այդ, նախարարությունից զգուշացրել են պահպանել հազի ու փռշտալու կանոնները, ինքնաբուժմամբ չզբաղվել, անհարկի հակաբիոտիկներ չօգտագործել։ Եղանակին համահունչ հագնվելն ու անձնական հիգիենային հետևելը նույնպես կանխարգելիչ ու առողջապահական առաջնահերթությունների շարքում են։

Leave a Comment