Պապիկյանն ու Քոքերը կարևորել են ռեզիդենտ կցորդների նշանակումը

Պապիկյանն ու Քոքերը կարևորել են ռեզիդենտ կցորդների նշանակումը

5 դեկտեմբերի 2025 – 17:23 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետական նախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերի և Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ, մայոր Թոմաս Շորլանդ Բոլի հետ։

Կողմերը քննարկել են Հայաստան–ՄԹ պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք բարձր է գնահատվել առկա համագործակցության մակարդակը, և կողմերը հայտնել են պատրաստակամություն՝ զարգացնելու ու խորացնելու այդ փոխգործակցությունը։

Սուրեն Պապիկյանն և Վերնոն Քոքերը հատուկ ընդգծել են թե՛ Հայաստանում, թե՛ Մեծ Բրիտանիայում ռեզիդենտ պաշտպանական կցորդների նշանակման կարևորությունը՝ ընդգծելով, որ նման քայլը կնպաստի երկու երկրների միջև պաշտպանական կապերի հետագա ամրապնդմանը։

Քննարկման առարկա են դարձել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, ինչպես նաև Հայաստանում ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլը։

Leave a Comment