Ֆրանսիայի առաջնության երկու ֆուտբոլիստներ գտնվում են լոնդոնյան «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «ազնվականները» հետաքրքրված են «Լիլի» 18-ամյա կիսապաշտպան Այուբու Բուադդիով և «Մեցի» 16-ամյա հարձակվող Բրայան Մաջոյով։
Անգլիական ակումբը նախատեսում է առաջիկա տրանսֆերային պատուհանների ընթացքում ուժեղացնել իր կազմը խոստումնալից խաղացողներով։
Անգլիայի առաջնության 14 տուրերից հետո լոնդոնյան թիմը վաստակել է 24 միավոր և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 9 միավորով է հետ մնում առաջատար «Արսենալից»։