https://arm.sputniknews.ru/20251205/ekeq-bvolvorin-dzerbakalenq-astvatsabany-ekeghecu-nkatmamb-ishkhanutjan-tshnshumneri-masin-96582629.html
Եկեք բոլորին ձերբակալենք. աստվածաբանը՝ եկեղեցու նկատմամբ իշխանության ճնշումների մասին
Եկեք բոլորին ձերբակալենք. աստվածաբանը՝ եկեղեցու նկատմամբ իշխանության ճնշումների մասին
Sputnik Արմենիա
Նա նշում է, որ եկեղեցում ծագող ցանկացած խնդիր պետք է լուծի Ազգային եկեղեցական ժողովը։ 05.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-05T16:01+0400
2025-12-05T16:01+0400
2025-12-05T16:01+0400
հայ առաքելական եկեղեցի
կաթողիկոս
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/05/96570151_0:0:1501:844_1920x0_80_0_0_726da73bcb225be253202a6e0d548c02.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի-Sputnik. Հայ Առաքելական եկեղեցու ներսում խնդիրները պետք է լուծվեն բացառապես ներսում, առանց արտաքին միջամտության։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց պատմական գիտությունների դոկտոր, աստվածաբան Ստեփան Ստեփանյանցը ՝ մեկնաբանելով եկեղեցու շուրջ վերջին զարգացումները։Նշենք, որ այսօր տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։ Այսօր առավոտյան 2 ամսով կալանավորվեց նաև Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։Ստեփանյանցի խոսքով ՝ եկեղեցում ծագող ցանկացած խնդիր ավանդաբար լուծում է Ազգային եկեղեցական ժողովը։Ստեփանյանցը հիշեցրեց, որ Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի պաշտպանն ու ազգային ինքնության պահապանը: Ցավով հավելեց, որ հստակ արձագանք դեռ չի լսել Կիլիկիո, Պոլսո և Երուսաղեմի պատրիարքներից։ Փորձագետը նաև ընդգծեց, որ ոչ ոք չի կարող այս պահին պահանջել կաթողիկոսի հրաժարականը, քանի որ դա բացառապես Ազգային եկեղեցական ժողովի իրավասությունն է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/05/96570151_0:0:1331:998_1920x0_80_0_0_f4b1644030b2f88c97b43b02aea51223.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ առաքելական եկեղեցի, կաթողիկոս, եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի, կաթողիկոս, եկեղեցի
Բաժանորդագրվել
Նա նշում է, որ եկեղեցում ծագող ցանկացած խնդիր պետք է լուծի Ազգային եկեղեցական ժողովը։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի-Sputnik. Հայ Առաքելական եկեղեցու ներսում խնդիրները պետք է լուծվեն բացառապես ներսում, առանց արտաքին միջամտության։ Այս մասին
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց պատմական գիտությունների դոկտոր, աստվածաբան Ստեփան Ստեփանյանցը ՝ մեկնաբանելով եկեղեցու շուրջ վերջին զարգացումները։
Նշենք, որ այսօր տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։ Այսօր առավոտյան 2 ամսով կալանավորվեց նաև
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Ստեփանյանցի խոսքով ՝ եկեղեցում ծագող ցանկացած խնդիր ավանդաբար լուծում է Ազգային եկեղեցական ժողովը։
«Ձերբակալություններով ի՞նչ, հա եկեք բոլորին ձերբակալենք, և ինչ է փոխվելու դրանից, ո՞ւմ է օգուտ, դրանից եկեղեցին միայն կթուլանա», – նշեց նա։
Ստեփանյանցը հիշեցրեց, որ Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի պաշտպանն ու ազգային ինքնության պահապանը: Ցավով հավելեց, որ հստակ արձագանք դեռ չի լսել Կիլիկիո, Պոլսո և Երուսաղեմի պատրիարքներից։
Փորձագետը նաև ընդգծեց, որ ոչ ոք չի կարող այս պահին պահանջել կաթողիկոսի հրաժարականը, քանի որ դա բացառապես Ազգային եկեղեցական ժողովի իրավասությունն է: