«Բարսելոնայի» բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյան կարող է լքել կատալոնական ակումբը հաջորդ ամռանը։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աստղային բրազիլացու գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը, սակայն Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբները վաղուց են թիրախավորել նրան։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը կհամաձայնվի վաճառել Ռաֆինյային Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկին առաջիկա աշխարհի առաջնությունից հետո, եթե ֆուտբոլիստն ինքը խնդրի հեռանալ։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։