«Միշտ տվեք այն հարցը, թե երբ սկսվեց հետապնդումը»․ Վահան Հովհաննիսյան

«Միշտ տվեք այն հարցը, թե երբ սկսվեց հետապնդումը»․ Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տարբերելու համար հետապնդումը քաղաքական է, թե քրեական, բավարար է երկու հարցի պատասխան՝ ինչու և երբ:
Ընդ որում, ինչու հարցին կարող են տրվել բազմաթիվ մանիպուլատիվ պատասխաններ և շեղել հանրությանը: Երբ հարցի դեպքում ակնկալվող պատասխանը կատեգորիկ է լինելու և հնարավորություն չի ընձեռելու խուսափել ուղիղ պատասխանից:
Հետևաբար, միշտ տվեք այն հարցը, թե երբ սկսվեց հետապնդումը, և կստանանք Ձեզ հուզող հարցի պատասխանը:
Ուշադրություն հարցը. Ինչու 2018 թվականին տեղի ունեցածի (կամ չունեցածի) համար Արշակ Սրբազանի դեմ քրեական հետապնդում հարուցվեց 2025 թվականին»:

Leave a Comment