Լաս Վեգասում ավարտվել է Microsoft Excel-ի համաշխարհային առաջնությունը, որտեղ ուժեղագույնները մրցել են գլխավոր մրցանակի համար:
Եզրափակիչ փուլը համախմբել էր 24 մասնակիցների, ովքեր ստացել են բարդ առաջադրանք՝ ոգեշնչված օրիգամիի արվեստից: Խաղացողները պետք է պատասխանեին 130 հարցի, որոնք բաժանված էին դժվարության յոթ մակարդակների: Հաղթողը պետք է դառնար նա, ով առաջինը ճիշտ կկատարի բոլոր առաջադրանքները։
Յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ մեկ մասնակից դուրս է մնացել մրցավազքից, մինչև վեց եզրափակիչը: Մեկ ժամ տևած քրտնաջան աշխատանքից հետո իռլանդացի Դիարմիդ Էրլին հավաքել է 1250 միավոր՝ ավելի քան 300 միավորով գերազանցելով աշխարհի եռակի չեմպիոն Էնդրյու Նգային: Հաղթանակի համար իռլանդացին ստացել է խորհրդանշական չեմպիոնական գոտի և 5000 դոլար դրամական պարգև:
