Դեկտեմբերի 4-ին Մեծամոր քաղաքում հայտնաբերվել և 42-ամյա կնոջ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր գյուղի 35-ամյա մի բնակիչ, հայտնել է ՆԳՆ-ն։
Ըստ հրապարակման՝ կասկածյալը խոստովանել է, որ ինքն է սպանել է այդ կնոջը։ Ոստիկանությունն այլ մանրամասներ չի հայտնել սպանության պատճառների ու հանգամանքների մասին։
1983 թվականի ծնված Արմինե Մկրտումյանի դին դեկտեմբերի 3-ին ոստիկանները հայտնաբերել էին Գրիբոյեդով բնակավայրի դաշտամիջյան հատվածում։ Նրա անհետ կորելու մասին հաղորդվել էր դեկտեմբերի 1-ին։
