Արսեն Վենգերը նշել է աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտին

Լոնդոնի «Արսենալի» լեգենդար գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ֆուտբոլի 2026թ․ աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտ է համարում Ֆրանսիայի հավաքականին։

«Ես ձգտում եմ առավելագույն օբյեկտիվ լինել, բայց Ֆրանսիան գլխավոր ֆավորիտն է մեկ պատճառով․ թիմն ունի ավելի շատ համաշխարհային կարգի հարձակվողներ, քան մյուս բոլոր հավաքականները։ Իսկ դա կունենա հսկայական նշանակություն»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է The Independent-ը։

48 մասնակցով առաջին Մունդիալը կայանալու է հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Մեքսիկայում ու Կանադայում։

Leave a Comment