Որպես անհետ կորած որոնվող 42–ամյա կնոջը սպանել են․ կա ձերբակալված

Նրա դին հայտնաբերվել էր դեկտեմբերի 3–ին դաշտամիջյան հատվածում

Որպես անհետ կորած որոնվող 42–ամյա կնոջը սպանել են․ կա ձերբակալված


ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 3-ին Վաղարշապատի համայնքային ոստիկանները Գրիբոյեդով բնակավայրի դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են դի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Քրեական ոստիկանության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները, համայնքային ոստիկանների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մահացածը 1983 թվականի ծնված Արմինե Մկրտումյանն է։ Նրա անհետ կորելու մասին հաղորդվել էր դեկտեմբերի 1-ին։


Դեկտեմբերի 4-ին Մեծամոր քաղաքում հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել Արմավիր գյուղի 35-ամյա բնակիչը, որը խոստովանել է, որ ինքն է սպանել է 42-ամյա կնոջը։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին․ նախաքննությունը շարունակվում է։


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 


Leave a Comment