Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարվածից 12-ամյա տղա է զոհվել

Քաղաքականություն

05.12.2025 | 13:35

Ռուսական զորքերը դեկտեմբերի լույս 5-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզին։ Զոհվել է 12-ամյա մի տղա, ևս 3 վիրավոր կա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը, գրում է Current time-ը։

Մահացած երեխան բնակվել է Սինելնիկովսկի շրջանի Վասիլկովսկա համայնքում, որը հարձակման է ենթարկվել ռուսական ուժերի կողմից։ Նրա ծնողները վիրավորվել են: Հարվածի հետևանքով ավերվել է մեկ տուն, մեկ ուրիշը՝ վնասվել։

Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ Նիկոպոլի շրջանի Պոկրովսկա համայնքում տղամարդ է վիրավորվել ականի պայթյունի հետևանքով:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ ռուսական ուժերը հարձակվել են 137 անօդաչու թռչող սարքերով, որոնց մեծ մասը՝ մոտավորապես 90-ը, եղել են հարձակողական անօդաչու թռչող սարքեր։ Նշվում է, որ 80 անօդաչու խոցվել կամ ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի կողմից։

Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել Դնեպրոպետրովսկի մարզի վրա հարձակումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment