Aurora News | Ռուսաստանի դեմ ուղղված ատելի մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարություն է տարածել նշելով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «ուկրաինացի երեխաների վերադարձի մասին» բանաձևը լի է ստերով և երեսպաշտությամբ և գլխիվայր շրջում է իրականությունը,։

«Կիևի վարչակազմի նրա եվրոպացի օգնականների և կանադացիների կողմից պատրաստված փաստաթուղթը լի է ստերով և երեսպաշտությամբ, որը իրականությունը գլխիվայր է շրջում։ Այն հիմնված է Ռուսաստանի դեմ ուղղված ատելի մեղադրանքների վրա՝ ուկրաինացի երեխաների «արտաքսման», «բռնի որդեգրման» և «ինքնությունը ջնջելու» վերաբերյալ», – ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ներկայացված ակնարկները «չեն հիմնավորվում որևէ ապացույցով»։

Leave a Comment