Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

5 դեկտեմբերի 2025 – 12:24 AMT

PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կորեայի ձորում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների պատճառով, ինչպես նաև քարաթափման վտանգի պատճառով, դեռևս օգոստոսի 19-ից նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment