Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի ցանկանում մեկնաբանել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը, թե Հայաստանը, հրապարակելով ԵԱՀՄ Մինսկի խմբի աշխատանքային փաստաթղթերն ու ղեկավարների նամակագրությունը, էթիկայի նորմեր է խախտել։
«Մեկնաբանելու ցանկություն չունեմ, եթե մեր ԱԳՆ համապատասխան պաշտոնյաները՝ տիկին Զախարովային համարժեք, անհրաժեշտություն գտնեն արձագանքելու, կարձագանքեն, ես որպես ՀՀ ԱԺ պատգամավոր նման ցանկություն չունեմ։ Ձեր թվարկածները մեկնաբանություններ են, եթե դա ՌԴ պաշտոնական դիրքորոշումն է, ՀՀ-ն կայացնում է իր պետական շահերից բխող, հետաքրքրություններից բխող որոշումներ և առաջնորդվում է իր սուվերեն որոշումներով»,- ասել է պատգամավորը։