Պուտինի այցը պատմական նշանակություն ունի. Մոդի


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին սկսել են հանդիպումը Դելիի Հայդարաբադ պալատում։


Նախատեսվում է բանակցություններն ավելի ուշ շարունակել ընդլայնված կազմով՝ Ռուսաստանի և Հնդկաստանի պատվիրակությունների մասնակցությամբ։


Պուտինը երեկ երկօրյա պետական ​​այցով ժամանել է Նյու Դելի, և ժամանումից անմիջապես հետո Մոդիի հետ ունեցել փակ, մասնավոր հանդիպում։


«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան պատմական նշանակություն ունի և հաջողություն կբերի ռուս-հնդկական հարաբերությունների զարգացմանը՝ օրինակ ծառայելով մյուս երկրներին»,-ասել է Հնդկաստանի վարչապետը։


Նա նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ պարբերաբար քննարկում է Ուկրաինայի հարցը, և որ Դելին աջակցում է բոլոր ջանքերին՝ շուտափույթ խաղաղություն հաստատելու համար։


Բանակցություններից հետո կողմերը կփոխանակեն ստորագրված փաստաթղթերի փաթեթ, որը կներառի 10 միջկառավարական և միջգերատեսչական փաստաթուղթ, առևտրային կազմակերպությունների միջև կկնքվի ավելի քան 15 համաձայնագիր և հուշագիր,  իսկ Պուտինը և Մոդին հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար: Այնուհետև Հնդկաստանի վարչապետի անունից տեղի կունենա  համերգային ծրագրով պաշտոնական նախաճաշ՝ ի պատիվ ՌԴ նախագահի:

Leave a Comment