Տեսանյութ. Մարսելի քաղաքապետն ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանն ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է քաղաքապետը՝ գրառմանը կից Պայանը հրապարակելով լուսանկարներ Գարեգին Երկրորդի հետ։

«Այսօր առավոտյան մեծ պատիվ ունեցա քաղաքապետարանում ընդունելու Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Ես հիշեցրել եմ նրան պատմական ամուր և հավերժական կապերի մասին, որոնք կապում են մեր քաղաքը հայ ժողովրդի հետ։ Մարսելն առանց հայերի Մարսել չէր լինի»,- գրել է քաղաքապետը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 3–ին Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական մեկօրյա այցով մեկնել էր Շվեյցարիա, ապա երկօրյա այցով լինելու էր Ֆրանսիայում։

Leave a Comment