Mastercard-ը գործարկել է Access Pass նոր ծրագիրը, որը նպատակ ունի ամրապնդել հաճախորդների հետ կապը՝ առաջարկելով անհատականացված փորձառություններ և բացառիկ արտոնություններ։
Ծրագիրը թույլ է տալիս մեկ հպումով ավելացնել դիզայնի եզակի թվային լուծումներ ու նոր արտոնություններ արդեն գործող դեբետային, կրեդիտային կամ կանխավճարային քարտերին՝ առանց դրանք նորով փոխարինելու անհրաժեշտության։
Access Pass-ի միջոցով օգտատերերը կարող են անմիջապես իրենց թվային դրամապանակում ակտիվացնել անհատականացված քարտային դիզայնի լուծումներ և օգտվել ծրագրին կցված հատուկ բոնուսներից։ Ծառայությունն առաջինը գործարկել են McLaren Formula 1 Team-ը և First Abu Dhabi Bank-ը (FAB)՝ քարտապաններին տալով հասանելիություն սահմանափակ թողարկմամբ դիզայն լուժումներին, McLaren Plus բաժանորդագրությանը, ինչպես նաև բացառիկ միջոցառումներին, փորձառություններին ու պրոդուկտներին։
Mastercard-ի պրոդուկտի գլխավոր տնօրեն Յորն Լամբերթը նշել է, որ նախաձեռնությունը ստեղծում է թվային ճանապարհ դեպի այն հետաքրքրությունները, որոնք կարևոր են քարտապանների համար։ Նրա խոսքով՝ սկսելով ԱՄԷ-ից և ընդլայնվելով ողջ աշխարհում, Mastercard-ը և իր գործընկերները նպատակ ունեն առաջարկել իսկապես եզակի ու հիշարժան փորձառություններ։