Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց: Դատարանը բավարարեց Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Դատարանի որոշման մասին լրագրողներին հայտնեց Արշակ արքեպիսկոպոսի փաստաբան Արսեն Բաբայանը: «Բոլորս գիտեինք: Եկել էինք ուղղակի արարողակարգային պրոցեսին մասնակցեինք: Դատավորը որոշումը չհիմնավորեց»,- լրագրողներին ասաց Բաբայանը: Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանը մեղադրվում է թմրամիջոց ապօրինի իրացնելու մեջ: *** «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Նոյեմբերի 27-ին իշխանական մամուլը «Եպիսկոպոսաց հայտարարություն» վերնագրով լուսանկարներ է շրջանառության մեջ դրել․ մի խումբ եպիսկոպոսներ դիմել էին մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կաթողիկոս Գարեգին Բ-ից և Արշակ արք․ […]