Արշակ սրբազանը կալանավորվեց երկու ամսով – 5tv

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվեց, հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Սրբազան Հորը կալանավորելու որոշում կայացրեց դատավոր Մասիս Մելքոնյանը։ Սրբազանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով։

Երեկ ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել էր Արշակ Սրբազանին։

Քննչական կոմիտեից տեղեկացրել էին՝ ինչ վարույթի շրջանակում են ձերբակալել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։

Leave a Comment