Դատավոր Մասիս Մելքոնյանն Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացրել, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Հոկտեմբերի 25-ին Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է իր քեռակնոջ հետ»։ Ավելի ուշ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։ Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ ավելի ուշ վերահաստատել դրանց կեղծ լինելը։
Արշակ արքեպիսկոպոսին դեկտեմբերի 4-ին ձերբակալել էին մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ արքեպիսկոպոսը մեղադրվում է 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում իբր թմրամիջոց դնելու մեջ։
