Հայ առաքելական եկեղեցին Գրիգոր Լուսավորչից հրաժարվո՞ւմ է




 

1in.am. Մայր աթոռը վերջին մի քանի օրերին Գարեգին Բ.-ին անվանում է Սուրբ Թադեի գահի ժառանգորդ: Պաշտոնապես ընդունված է, որ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն է ընդունվել 301թ.-ին, Տրդատ թագավորի, արքունիքի և նախարարական վերնախավի մկրտության ծեսը նա է կատարել և հիմնադրել Սուրբ Էջմիածինը: Գրիգոր Լուսավորիչն, այդպիսով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես կրոնական կառույցի, հիմնադիրը և նրա առաջին Հովվապետն է:


 


Լուսավորչականությունը պետականության բացակայություն դարերում հայ ժողովրդի հոգևոր ինքնության անբաժանելի մաս է կազմել: Ցարական Ռուսաստանի մարդահամար պաշտոնական տեղեկագրերում մենք հիմնականում ճանաչվել ենք որպես «հայ-լուսավորչական», Եկեղեցին Լուսավորչի հիշատակի հատուկ խիսակարգ ունի, տոնում է նաև նրա «նշխարների գյուտը»: Ո՞րն է կաթողիկոսին Սուրբ Թադեի գահի ժառանգորդ ներկայացնելու պատճառը:


 


Մովսես Խորենացու կողմից ներկայացված հայկական ավանդազրույցը Թադե կամ Թադևոս Առաքյալին ճանաչում է որպես հրեա, Քրիստոսի աշակերտներից մեկը: Նա Եդեսիա է անցել Աբգար թագավորին բուժելու նպատակով, ապա անցել է Հայաստան և քրիստոնեություն քարոզել Արտազ գավառում: Ըստ Խորենացու, նրա քարոզներ ազդեցությամբ քրիստոնեություն է դավանել Սանատրում թագավորի դուստրը, ինչի պատճառով թագավորը Թադեւոս Առաքյալին ենթարկել է դաժան պատիժների, բայց նա հավատի զորությամբ կենդանի է մնացել: Ի վերջո, ըստ Խորենացու, Թադևոսը սովամահ է եղել: Նրա հիշատակին կառուցված է Սուրբ Թադևոս Առաքյալի վանքը:


 


Ամենայն հայող կաթողիկոսին անվանելով Սուրբ Թադեի գահի ժառանգորդ, Մայր Աթոռւ նրան նույնացնում է ք.ա. առաջին դարի քարոզչի հե՞տ, Գարեգին Բ.-ին համարում է «հալածյա՞լ», թե Լուսավորչի ժառանգորդությունից սկզնունքորեն հրաժարվո՞ւմ է:


 


Եթե նպատակը երկրորդն է, ապա Եկեղեցին այսուհետև Գրիգոր Լուսավորչի հիշատակի ծեսը չի՞ կատարելու: Իսկ եթե Սուրբ Էջմիածնի «տիտղոսախոխությունը» բացառապես իրավիճակային է, ապա հաջորդ կաթողիկոսը ճանաչվելու է Լուսավորչի գա՞հի ժառանգորդ: Եվ արդյոք Գարեգին Բ.-ին Սուրբ Թադեի գահի ժառանգորդ ներկայացնելու որոշումը նրա՞նն է, թե՞ Մայր աթոռի որոշ սպասավորների «ինքնագործունեության հետևանք»:


 


 


Leave a Comment