Քաղբանտարկյալ տերմինը Արշակ սրբազանի նկատմամբ այնքան էլ կիրառելի չէ, քանի որ նա չի՛ զբաղվել քաղաքականությամբ ու առավել ևս քաղաքական հավակնություններ չի դրսևորել:
Ավելի տեղին կլինի իր վերաբերյալ օգտագործել «բռնադատված» տերմինը, որը կիրառելի է այն դեպքում, երբ ռեպրեսիան իրականացվել է իշխանական հրահանգով, սակայն ո՛չ իր անմիջական ընդդիմության նկատմամբ, այլ պարզապես գաղափարական այլախոհությունից ելնելով:
Հ.Գ. Ամեն դեպքում չկարծեք, թե այսօրվա ռեպրեսիաները փորձում եմ համեմատել ԽՍՀՄ կարգերի հետ: Սովետը ռեպրեսիան իրականացնում էր անմիջապես, իսկ այսօրվա իշխանությունները նախ տանում են նախապատրաստական-քարոզչական աշխատանք, թե անձը առաքինի չէ, հետո նոր կամայական հոդվածով տանում կալանքի, որ հասարակության կողմից չհասկացված չմնան:
Գրառումը՝ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան էջից