53-ամյա Գվինեթ Փելթրոուն «The Hollywood Reporter»-ի կողմից կազմակերպված «Կանայք ժամանցում» գալա երեկոյի ժամանակ պարգևատրվել է Շերի Լենսինգի անվան մրցանակով՝ առաջնորդության համար: Դերասանուհին իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կիսվելով իր էմոցիաներով.
«Ինձ համար մեծ պատիվ էր ստանալ Շերի Լանսինգի մրցանակը, որը ինձ հանձնեց իմ սիրելի մարդկանցից մեկը՝ Ռոբերտ Դաունի կրտսերից։ Դա մի սենյակ էր լի անհավանական կանանցով, որոնցից շատերին ես ճանաչում և սիրում եմ տասնամյակներ շարունակ»,- լուսանկարներին կից գրել է նա:
Երեկոյի ժամանակ Ջենիֆեր Լոպեսը ստացել է «Հավասարություն զվարճանքի ոլորտում» մրցանակը՝ զվարճանքի արդյունաբերության մեջ արդարության համար:



