Արդեն 4 Սրբազան հայրեր ԽՂՃԻ ՈՒ ՀԱՎԱՏՔԻ բանտարկյալ… Նարեկ Մանթաշյան

5 Դեկտեմբերի, 2025

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արդեն 4 Սրբազան հայրեր ԽՂՃԻ ՈՒ ՀԱՎԱՏՔԻ բանտարկյալ…

Ցավոք դեռ բոլորը չի, որ պատկերացնում են մեր հավատքի դեմ տարվող սատանայական պատերազմի արմատների խորությունը: 2018 թվականից ի վեր հետևողականորեն վերացվում են ազգի ողնաշար հանդիսացող ազգային բոլոր ինստիտուտները՝ բանակ, հերոսներ, ընտանիք, կրթություն…

Արժեքների դեգրադացման այս արշավի հերթական, թերևս վերջին հանգրվան-հենասյունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է:

Որքան էլ անհավատների իշխանությունը, իր փոքրաթիվ ծափահարողներով ու կեղծ պատարագներով փորձի այս արշավը ներկայացնել զուտ անձերի, ակնհայտ է, որ սա Եկեղեցու գոյության դեմ մղվող անողոք պատերազմ է:

Բայց ինչպես ժայռը քամուց չի քանդվում, այնպես էլ Եկեղեցին կդիմակայի այս հարձակմանն ու կմնա անսասան:

Հիմա հռետորական հարցեր.

-Եկեղեցու սրնազաններին շինծու կալանավորող «իրավապահ և արդարադատության» անձեր և մարմիններ, դուք ձեր Հարազատների կորստի ժամին, ու՞մ աղոթքով եք ճանապարհելու դեպի հավերժություն:

-Ձեր երեխաների Հայ Քրիստոնյա դառնալու մյուռոնը ու՞մ ձեռքով եք դաճելու:

-Ձեր ու ձեր զավակների պսակադրությունը ու՞մ աղոթքով եք օրհնելու:

-ԵՒ վերջապես, առանց խղճի ապրելով՝ չե՞ք նեղվում երկրի վրա ձեր գոյության ավելորդ ծանրությունից:

Leave a Comment