Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների զոհերի թիվը հասել է 837-ի

Բաժանորդագրվել

Ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված լքել են իրենց տները։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 837-ի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի իշխանություններին։

Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին տարերային աղետի հետևանքով 804 զոհվածների մասին:

Նշվում է, որ տուժել է 2700 մարդ, կորել՝ 545-ը:

Նշվում է, որ ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված լքել են իրենց տները։

Հիշեցնենք` Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա, Աչեհ և Արևմտյան Սումատրա նահանգներում հորդառատ անձրևների պատճառով տեղի են ունեցել ջրհեղեղներ և սողանքներ:

Ջրհեղեղներ Ինդոնեզիայում ու Շրի Լանկայում. զոհերի թիվն ավելանում է

Leave a Comment