Իսակովի պողոտայում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Զվարթնոց»-ի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են «Lexus» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները և «Mitsubishi» մակնիշի ավտոբուսը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հաշվեկշռում:

–00—ՅՄ

Leave a Comment