Մոսկվան Վաշինգտոնից սպասում է Պուտինի և Ուիտկոֆի, Քուշների հանդիպման արձագանքին. Ուշակով

https://arm.sputniknews.ru/20251205/mvoskvan-vashingtvonic-spasum-e-putini-ev-uitkvofi-qushneri-handipman-ardzaganqin-ushakvov-96560714.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96475559_106:0:2837:2048_1920x0_80_0_0_e23e70b824ff996ab7d175d69cd9d10d.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

յուրի ուշակով, վլադիմիր պուտին, ամն, ուկրաինա, ռուսաստան, սթիվեն ուիտկոֆ

յուրի ուշակով, վլադիմիր պուտին, ամն, ուկրաինա, ռուսաստան, սթիվեն ուիտկոֆ

Բաժանորդագրվել

Ամերիկյան ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի քննարկման գործընթացի հետ։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան Վաշինգտոնից սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի ու ԱՄՆ նախագահի փեսայի՝ «Affinity Partners» ընկերության հիմնադիր Ջարեդ Քուշների միջև տեղի ունեցած քննարկումների արձագանքին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ամերիկյան ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի քննարկման հետ։

«Այժմ սպասում ենք դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած քննարկմանը ամերիկացի գործընկերների արձագանքին», – ասել է Ուշակովը լրագրողներին:

Ավելի վաղ Ուշակովը հայտնել է, որ Պուտինի հանդիպումը Ուիտկոֆի ու Քուշների հետ տևել է 5 ժամ: Հանդիպմանը քննարկվել է ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրի էությունը, այլ ոչ թե կոնկրետ առաջարկներ։ Նրա խոսքով՝ կողմերը հայտարարել են Ուկրաինայում խաղաղ երկարաժամկետ կարգավորման հասնելու նպատակով համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին:

Leave a Comment