Պուտինը ժամանել է Դելիի նախագահական պալատ. նրան դիմավորել են պատվո պահակախմբով և օրհներգով

Բաժանորդագրվել

Այսօր ՌԴ նախագահի՝ Հնդկաստան այցի երկրորդ օրն է։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Նյու Դելիի նախագահական պալատ, որտեղ տեղի կունենան ռուս-հնդկական բանակցությունները:

Նրան դիմավորել են Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրման և վարչապետ Նարենդրա Մոդին։

Նախագահական «Aurus» լիմուզինի դիմաց Ռուսաստանի առաջնորդի համար կարմիր գորգ է տեղադրվել, պատվո պահակախումբը` պատրաստ դիմավորման։ Ղեկավարների լուսանկարահանումից հետո հնդկական նվագախումբը կատարել է Ռուսաստանի օրհներգը։

Նախօրեին Պուտինը երկօրյա պետական այցով մեկնել է Հնդկաստան: Այցի առաջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, նա ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել վարչապետ Մոդիի հետ։ Նրանք հանդիպման ժամանել են միասին՝ նույն ավտոմոբիլով։ Հնդկաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին անձամբ է դիմավորել հենց օդանավակայանում։

Այսօր կողմերը կստորագրեն փաստաթղթերի մեծ փաթեթ: Երկրների ղեկավարները կմասնակցեն նաև Ռուս-հնդկական գործարար համաժողովի լիագումար նիստին, ինչպես կանեն լրատվամիջոցների համար հանդես կգան հայտարարությամբ:

Leave a Comment