
Անդրադառնալով համացանցում տարածված մի տեսանյութի, որտեղ օգտատերը նշում է, թե կադրերում Արշակ Սրբազանն է ու հարվածում է քաղաքացուն, փաստաբան Արսեն Բաբայանն արձագանքել է. «Տեսել եմ տեսանյութը: Հեռվում կանգնած մի անձ թիկունքով ոնց որ հարվածում է ինչ-որ մեկին: Ինձ էլ եթե, օրինակ, նման հարց տան, ես էլ կհարվածեմ: Դե էդ նյութերում գրված էր՝ հարցրել են, թե ինչու ես, չգիտեմ, մարդ սպանել, էս արել, էն արել և այլն»: