Մկրտչյանն ու ԱՄՆ կոնգրեսի անդամը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնումը – Նորություններ 05.12.2025

Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ռենդի Ֆայնին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետագա խորացումը, ինչպես նաև խորհրդարանական համագործակցությունը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին, ռազմավարական համագործակցության խորացմանը, ինչպես նաև երկկողմ գործընկերությունն ընդլայնելու հնարավորություններին։

 

Leave a Comment