
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթներին կարող են լավ նորություններ լինել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։
«Կարծում եմ՝ մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց դեռ չենք հասել վերջնագծին։ Կարծում եմ՝ կա հույս, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այս ուղղությամբ լավ նորություններ կլինեն»,- ասել է նա՝ NBC News-ին տված հարցազրույցում։