Ասում է, երբ ես պատարագի եմ գնում չեմ ուզում կաթողիկոսի անունը հնչի։ Բայց դու ով ես, որ դարերով եկած պատարագի տեքստը քո ասելով փոխվի։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
«Ասում էիր Հայ Առաքելական Սուրբ ԵկեղԵցու սովորական հետևորդ եմ, բա սովորական հետևորդը ԱԱԾ աշխատակիցներ է գործուղում քահանաների մոտ պատարագի տեքստը փոխելու նպատակով։ Խայտառակություն, եթե չասեմ այլասեռություն։ ԿԳԲ-ի ոճով։
Հիշեցի ԱԺ-ում ասածը՝ ԿԳԲ-ի պադվալները կգցեմ ձեզ։ ԿԳԲ-ն սրտում է և մտքում։ Չեմ ուզում, որ կաթողիկոսի անունը հնչի, ես էլ չեմ ուզում, որ դու լինես այս երկրի վարչապետը (և ոչ միայն ես), հրաժարական տուր»։