ԱԳ նախարարի տեղակալը Իռլանդիայի գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի և դրա կարևոր բաղադրիչ «TRIPP ուղի» ծրագրի առանցքային նշանակությունը


ԵԱՀԿ նախարարական համաժողովի 32-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի՝ Եվրոպական և պաշտպանության հարցերով պետական նախարար Թոմաս Բըրնի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն:


 


Տարածաշրջանային զարգացումների համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա կարևոր բաղադրիչ «TRIPP ուղի» ծրագրի առանցքային նշանակությունը՝ Հարավային Կովկասում և դրանից անդին փոխկապակցվածության ընդլայնման հարցում:


 


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Իռլանդիա երկկողմ օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ ծրագրի շրջանակներում փոխգործակցության ընդլայնման հարցերին: Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես՝ նոր և նորագույն տեխնոլոգիաների բնագավառում, համագործակցության հետագա ընդլայման պատրաստակամությունը: 

Leave a Comment