Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն իր ելույթում պատասխանեց ՔՊ-ականներին, ովքեր իրեն մեղադրել էին ճամբարափոխ լինելու՝ ՔՊ-ից «Հայաստան» դաշինք գնալու մեջ։ «Պարոն Կոնջորյան, դուք չեք նեղվո՞ւմ, որ էս մարդիկ էսքան խոսում են, ընդդիմությունից՝ Լուսավորից եկել եք, ՔՊ խմբակցության ղեկավար եք դարձել, ասեք թող մի քիչ իրենց համեստ պահեն, ամեն անգամ կարելի՞ է ձեզ այդպես վիրավորել»,- նշեց Աննա Գրիգորյանը։
Դիմելով Ռուբեն Ռուբինյանին՝ պատգամավորը նշեց․ «Վահե Հակոբյանը դուրս է եկել երկրից, թույլ չտայիք, ինձնից ի՞նչ եք ուզում»։