Պուտինը երկօրյա այցով մեկնել է Հնդկաստան. Մոդին դիմավորել է նրան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պալամի Հնդկաստանի ռազմաօդային բազայում. հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Լրատվամիջոցը նշում է՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անձամբ է դիմավորել ՌԴ նախագահին թռիչքուղու մոտ։ Այնուհետև երկու առաջնորդները նույն մեքենայով մեկնել են ոչ պաշտոնական հանդիպման. այն կլինի մասնավոր։

Հնդկաստանի նախագահ Մոդին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հնդկաստան ժամանման կապակցությամբ X-ում ռուսերեն գրառում է հրապարակել:

Leave a Comment