Միրզոյանը և Դոութին քննարկել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր

Քաղաքականություն

04.12.2025 | 23:04

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպել է Միացյալ Թագավորության պետնախարար Ստեֆան Դոութիի հետ՝ քննարկելու Հայաստանի և ՄԹ-ի ռազմավարական գործընկերության զարգացումը, ժողովրդավարական զարգացման մարտահրավերների հաղթահարումներն ու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ «ԹՐԻՓ ուղի» ծրագրի իրականացումը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր: Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Возможно, это изображение один или несколько человек, отдел новостей и текст

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներայացրել է «ԹՐԻՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment