ԱՄՆ Նևադա նահանգում գրանցվել է 5.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Ըստ ծառայության՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դեյթոնից 6 կմ արևելք։ Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։