Պիտի ամեն ինչ անենք, որ պայմանագրային ծառայությունը դառնա առավել գրավիչ. Պապիկյան


Հունվարի 7-ից պարտադիր զինվորական ծառայության զորակոչվածները կծառայեն 18-ամիս: Զինծառայության ժամկետի կրճատման նախագիծը խորհրդարանում առաջին ընթարցմամբ ներկայացրել է Պաշտպանության նախարարը: Սուրեն Պապիկյանի գնահատականով՝ ժամկետային ծառայությունը պիտի մշտապես պահպանվի, բայց նաև հանդիսանա պրոֆեսիոնալ բանակի սնուցման աղբյուր: Նախարարը նշել է, որ պայմանագրային ծառայությունը պետք է դառնա առավել գրավիչ:


 


Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան


 

Leave a Comment