Սա պատմական տարի է, հակամարտությունը վերջապես ավարտվել է. Ամիրբեկով

4 Դեկտեմբերի, 2025

Բաքուն ակնկալում է 2026 թվականին Երևանի հետ խաղաղության համաձայնագրիստորագրում։ Նման հայտարարություն է արել Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը․

«Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հաջորդ տարի։ Սա պատմական տարի է, հակամարտությունը վերջապես ավարտվել է, մենք մոտ ենք խաղաղության ձեւավորմանը։ Օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը թույլտվեց հաստատել երկու կողմերի մտադրությունը՝ հավատարիմ մնալ խաղաղությանհամաձայնագրին, շրջել էջը և տարածաշրջանային զարգացման նոր էջ բացել։

Մենք վերջնականացրել ենք խաղաղության համաձայնագիրը», – Ժնեւում լրագրողներին ասել է նա:

Leave a Comment