Թրամփի ճնշումը կազդի՞ Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումների վրա. Պուտինի պատասխանը

https://arm.sputniknews.ru/20251204/trampi-tshnshumy-kazdi-hndkastani-kvoghmic-rusakan-navti-gnumneri-vra-putini-pataskhany-96548528.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Почему у Индии не может быть права покупать российское топливо, если его покупают и США — Путин

Sputnik Արմենիա

Почему у Индии не может быть права покупать российское топливо, если его покупают и США — Путин

2025-12-04T21:26+0400

true

PT0M40S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96547975_244:0:1684:1080_1920x0_80_0_0_e958a745d5962d78b2c77f925923bb68.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, հնդկաստան, նավթ, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео

ռուսաստան, հնդկաստան, նավթ, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Հնդկաստանին պետք են ռուսական նավթն ու նավթամթերքը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանից Հնդկաստան նավթի մատակարարումները սահուն են ընթանում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «India Today» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

««Նավթամթերքի և նավթի առևտուրը, ինչպես նաև Հնդկաստանում ռուսական նավթի սպառողների համար նավթամթերքի արտադրությունը սահուն են ընթանում»,– ասել է նա:

ՌԴ ղեկավարը նշել է, որ Հնդկաստանին պետք են Ռուսաստանից արտահանվող թե՛ նավթը, թե՛ նավթամթերքը, թե՛ պարարտանյութերը։

«Հնդկաստանի կառավարությունը սահմանափակումներ չի դնում մեր փոխադարձ առևտրի վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանց պետք են նավթն ու նավթամթերքը։ Հնդկաստանի կառավարությունը պետք է ընդլայնի ռուսական պարարտանյութերի գնումները, քանի որ դրանք մեծ նշանակություն ունեն հնդիկ ֆերմերների համար»,- ասել է նա։

Ռուսաստանը և Հնդկաստանը խորացնում են համագործակցությունը՝ ի հեճուկս Արևմուտքի. ՌԴ ԱԳՆ

Պուտինի խոսքով՝ Հնդկաստանը դարձել է Եվրոպայի ուղղությամբ նավթամթերքի խոշորագույն մատակարարներից մեկը ոչ միայն այն պատճառով, որ Նյու Դելին նավթ է գնում Ռուսաստանից:

Մոսկվան պատրաստ է քննարկել Հնդկաստանի կողմից ՌԴ-ից վառելիք գնելու հարցը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Պուտինը հարց է բարձրացրել, թե ինչու Հնդկաստանը չի կարող ռուսական վառելիք գնելու իրավունք ունենալ, եթե ԱՄՆ-ն նույնպես գնում է այն:

ԱՄՆ-ն ավելի վաղ 50 տոկոս մաքսատուրքեր էր սահմանել Հնդկաստանի դեմ՝ ռուսական էներգառեսուրսներ գնելու պատճառով։ Նյու Դելիում այդ քայլն անհիմն են համարում և մտադիր են շարունակել ՌԴ-ից նավթի գնումները:

Թրամփի նոր մաքսատուրքերը Հնդկաստանին դրդել են Ռուսաստանի հետ է՛լ ավելի մերձենալ. Times

Leave a Comment