Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին

Քաղաքականություն

04.12.2025 | 20:40

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին: Այս մասին Factor TV-ին հայտնում են դատարանից:

Նշենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության, ապա ձերբակալվել՝ դատարան կալանքի տարվելու նպատակով: Միջնորդության քննության ժամը դեռևս հայտնի չէ:

Արշակ արքեպիսկոպոսը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը):

Նշենք, որ ամիսներ առաջ Մասիս Մելքոնյանն է կալանավորել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանկանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Արաքս Մամուլյան

Leave a Comment