Մհեր Բաղդասարյանը պետք է մրցանակը ստանար. Արա Ղազարյանը՝ մրցանակաբաշխության մասին

Հայաստանում անցկացվել էր առաջին Յութուբյան ալիքների մրցանակաբաշխությունը։

Լավագույն հարցազրույցային ալիքի անվանակարգում առաջադրվել էին Ամալյա Հովհաննիսյանը, Մհեր Բաղդասարյանը, Հերմինե Ստեփանյանը և Նազենի Հովհաննիսյանը։ Հաղթող է ճանաչվել Ամալյա Հովհաննիսյանը։

Արա Ղազարյանը անդրադարձել է մրցանակաբաշխությանը՝ նշելով, որ ուրախ է նման միջոցառումների առկայությամբ։ Նա շնորհավորել է Ամալյա Հովհաննիսյանին, սակայն ընդգծել, որ այդ մրցանակը, իր կարծիքով, պետք է տրվեր Մհեր Բաղդասարյանին, քանի որ նրա նախագծերը ունեն ամենաշատ գովազդը, և դա կարևոր հանգամանք է։ Արա Ղազարյանը նաև նշել է, որ շատ տաղանդավոր մարդիկ ևս արժանի էին մասնակցելու մրցանակաբաշխությանը։

Տեսանյութն՝ այստեղ

Leave a Comment