ՔԿ-ից հայտնել են՝ ինչ վարույթի շրջանակում է ձերբակալվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը

Հասարակություն

04.12.2025 | 18:12

Քննչական կոմիտեից Factor.am-ին հայտնել են՝ ինչ վարույթի շրջանակում է ձերբակալվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- նշել են նախաքննական մարմնից։

Վարույթի վերաբերյալ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

 

 

Leave a Comment