Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործով, համակարգչի միջոցով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարած մեղադրյալ Ա.Հ.-ի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ. նա դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման:
«Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել այն արարքի համար, որ նա, 2021-2022 թվականների ընթացքում, 39 քաղաքացիների մոլորեցնելով, նրանց «Իդրամ» հավելվածներին հասանելիություն ստանալու, դրամապանակում առկա գումարը տնօրինելու, հավելվածի միջոցով օնլայն վարկ ձևակերպելու միջոցով, հափշտակել է 39 միլիոն 803 հազար դրամ:
Ընդգծենք, որ այն դեպքերում, երբ հափշտակվել է հավելվածում առկա գումարը, տուժող է ճանաչվել քաղաքացին, օնլայն վարկեր ձևակերպելու դեպքում` տուժող է ճանաչվել բանկը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter